ՌԴ-ն պահպանում է իր ակտիվությունը բոլոր ճակատներում

    459

    Դատելով համաշխարհային ԶԼՄ-ների տարբեր հրապարակումներից և մեկանաբանություններից, Ուկրաինայի հարավ- արևելքում ծավալվող իրադարձությունները, շատերի մոտ խիստ տարակուսանք են առաջացնում: Ասել է, թե ինչու Մոսկվան Ղրիմում հաղթական բլիցկրիգից հետո նույն կամ նմանատիպ սցենար չձեռնարկեց նաև Ուկրաինայի հարավ- արևելքում, որտեղ բնակչության մեծամասնությունը նույնպես հակված է հեռանալ Կիևի իրավազորությունից և ավելի սերտ հարաբերություններ հաստատել Ռուսատանի հետ: Խնդիրն այն է, որ Ուկրաինայի հարավ- արևելքը մեր աչքի առաջ հետևողաբար ծավալվող Մոսկվայի և Վաշինգտոնի միջև նոր գլոբալ հակադրման գոտիներից ընդհամենը մեկն է: Մինջև մարտի 21, երբ Ղրիմի միացումը Ռուսաստանին ձևավորվեց ռուսաստանյան օրենսդրությանը համապատասխան, ենթադրվում էր, որ աշխարհի բոլոր երկրները հավասար են: Սակայն ԱՄՆ-ն ավելի հավասար է: Եվ Միացյալ Նահագներին, որպես հավասարին հավասարների մեջ, ողջամտության սահմաններում թույլատրված է ժամանակ առ ժամանակ խախտել խաղի կանոնները: Բայց միայն իրեն: Ծայրահեղ դեպքում (ԱՄՆ-ի հավանությամբ) նաև իր հավատարիմ դաշնակիցներին: Սակայն Ղրիմի վերամիավորմամբ Մոսկվան ցուցադրաբար հայտարարեց, որ այլևս չի ցանկանում հետևել չգրված օրենքներին…

    Կարելի է երկար մտորել՝ ինչից ամեն բան սկսվեց և ով է մեղավորը: Ոմանք կասեն, որ նոր հակադրության սկիզբ հանդիսացավ Եվրասիական միության ստեղծման գաղափարը ,որը առաջացրեց մեծ, բայց ոչ ադեկվատ անհանգստություն Վաշինգտոնում, որտեղ բազեները խոսեցին Սովետական Միության վերակենդանացման մասին: Մյուսները կնշեն, որ ամեն ինչ սկսվեց տխրահռչակ Արևելյան գործընկերության ծրագրերից, որոնք ոչ համարժեք ձևով սվիներով ընդունվեցին ռուսական քաղաքական իստեբլիշմենտի կողմից: Սակայն ըստ երևույթին այնքան էլ կարևոր չէ , որն է եղել սկզբում` ձուն, թե հավը, կարևորն այն է, որ աշխարհակարգը հավաբնում հայտնվեց վտանգի տակ և նույնիսկ առանձին ճտեր սկսեցին հայտարարել իրենց իրավունքների մասին. Մայդանում այրեցին բիգֆորդյան լարը, բայց վերամիավորվելով Ղրիմի հետ, Մոսկվան ցուցադրեց, որ ընդունում է մարտահրավերը և այլևս մտադիր չէ հանդուրժել ԱՄՆ-ի հեգեմոնիան` համաշխարհային շախմտային տախտակի վրա: Վաշինգտոնին դա բնականաբար խիստ դուր չեկավ: Պատահական չէ, որ զուսպ և սովորաբար կոռեկտ Բարակ Օբաման չկարողացավ թաքցնել իր գրգռվածությունը: Եվ երբ ղրիմյան իրադարձություններից հետո նրան հարցրեցին , թե արդյոք Ռուսաստանը այսուհետ չի հանդիսանում համաշխարհային տիրապետության համար ԱՄՆ-ի հետ մրցակցող գերտերություն, նա պատասխանեց, որ Ռուսաստանը ի տարբերություն ԱՄՆ-ի ընդհամենը տարածաշրջանային խաղացող է, որը միայն ունակ է հարևանների կյանքը պղտորել: Արդյունքում համաշխարհային աշխարհաքաղաքական քարտեզը համալրվեց նոր հակադրությամբ`Կուբայից մինչև Չինաստան: Ձգտելով պատժել Մոսկվային, նրան դասելով համաշխարհային վտարակների դասին, Վաշինգտոնը կոշտացրեց Ռուսաստանին զսպելու իր քաղաքականությունը:

    Մոսկվան իր հերթին բոլոր ճակատներում ցուցադրում է ակտիվություն, ձգտելով թուլացնել ԱՄՆ-ի հեգեմոնիան, չկորցնելով հին և ձեռք բերելով նոր դաշնակիցներ և ապացուցելով, որ Ռուսաստանի հետ ընկերություն անելը ավելի ձեռնտու է, քան ԱՄՆ-ի հետ: Սակայն հնարավոր է, որ ամենակարևորը այսօր Մոսկվայի համար ցուցադրել համաշխարհային հանրությանը, որ Ռուսաստանը շատ ավելի պատրաստ է նպաստել արդար աշխարհակարգի հաստատմանը, քան ԱՄՆ-ն: Ընդ որում չխախտելով հաստատված կանոնները, անգամ եթե կա ցանկություն և ներուժ դա անելու: Ստեղծված պայմաններում Մոսկվայի համար հավասարազոր կարևոր են հարաբերությունները Եվրոպայի հետ, երկխոսությունըԿիևի հետ, Եվրասիական միության կայացումն ու զարգացումը, Մերձավոր Արևելքի դաշնակիցները: Բոլոր այս ուղղություններով Կրեմլը տանում է ակտիվ և հետևողական աշխատանք, ամեն քայլափոխին հանդիպելով ոչ պակաս հետևողական հակազդեցության Վաշինգտոնի կողմից, լինի դա Սպիտակ տան դիրքորոշումը “Հարավային հոսքի” կամ Մերձավոր Արևելքի թեժ կետերի նկատմամբ: Տվյալ իրավիճակում վերադառնալով Ուկրաինային, եթե Կրեմլին հաջողվի հաստատել հարաբերություններ Պետր Պորոշենկոյի հետ, միևնույն ժամանակ ապահովելով Դոնբասի և Լուգանսկի դե-ֆակտո ինքնուրույնությունը, վերջինս Կրեմլի համար կլինի ավելի մեծ հաջողություն, քան խնդրին ուժային լուծում տալը:Կրկին նշենք, որ այօր Մոսկվային ավելի կարևոր է ապացուցել իր հավատարմությունը խաղի հաստատված կանոններին, երկխոսության գաղափարներին, փոխշահավետ համագործակցությանը և հակամարտությունների խաղաղ լուծմանը: Հատկապես սա, այլ ոչ թե ուժային միջամտությունը Դանբասում և Լուգանսկում ծավալվող գործընթացներին կնպաստի Մոսկվայի դիրքերի ամրապնդմանը ամբողջ աշխարհում և նրա աշխարհաքաղաքական շահերի առաջխաղացմանը, որոնք բացարձակապես չեն սահամանփակվում Դնեպրի ափերով: Կրելմի ուժային միջամտությունը Հարավ-Արևելյան իրադարձությունների մեջ կարող է խաչ քաշել այս նկրտումների վրա: Եվ խնդիրը պատժամիջոցները չեն` դրանք կարելի է վերապրել:

    Մոսկվայի փոխըմբռնումը Պորոշենկոյի հետ և Դոնբասում և Լուգանսկում հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումը անհրաժեշտ են Կրեմլին որպեսզի նա կիրառի իր ոչ ուղղակի ուժը (այդ մասին գիտեն բոլորը), այլ արդարացի ուժը: Եվ քանի դեռ այդպիսի հնարավորությունը պահպանվում է, Մոսկվան դժվար թե վտանգի տակ դնի այն` ռազմական գործողություններով Դոնբասում և Լուգանսկում, եթե իրահկե չծագի ցեղասպանության կամ այլ էքստրեմալ հանգամանքների վտանգ:

    Ռուբեն Մարգարյան 

    Սկզբնաղբյուրը՝ “Голос Армении”. 

    Загрузка...

    ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ