Բրյուսելում այսօր կքննարկվեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները

    363

    yerkir.am – ը գրում է․

    ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը այսօր Բրյուսելում կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այդ մասին Ուորլիքը գրել է Twitter-ի իր էջում:   «Հենց նոր ժամանեցի Բրյուսել, որտեղ մտադիր եմ հանդիպել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ եւ քննարկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները: Պետք է աշխատենք հակամարտության հանգուցալուծմանը հասնել բանակցությունների ճանապարհով»,- գրել է նա:   Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները Բրյուսելում մասնակցելու են ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի անդամ պետությունների արտգործնախարարների 5-րդ նիստին: 

    Մանրամասները` yerkir.am  կայքում: 

    Загрузка...

    ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ