Քարվաճառցի պայմանագրային զինծառայողներին, հնարավոր է, թույլատրեն զենքը տուն տանել

    324

    Կենտրոնական հավաքակայան այցելած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում մնարամասնել է, թե հակառակորդի կողմից դիվերսիոն գործողությունները կանխելու համար Քարվաճառի բնակչության շրջանում ինչ միջոցառումներ են իրականացվելու։

    Նախարարը նշել է, որ այդ տարածքի բնակիչների մի մասը պայմանագրայինզինծառայող է և իրեն կցված զենք ունի, բայց այժմ Արցախի պաշտպանության բանակիհրամանատարությունը քննարկում է այդ զենքը իրենց հետ բնակավայր տանելը թույլատրելու հարցը։ Սա արվում է, որպեսզի քառվաճառցի պայմանագրային զինծառայողները կարողանան վերնոշյալ իրավիճակներում արագ արձագանքել։

    Նշենք՝ ՀՀ կառավարության այսօրվա նիստում Սեյրան Օահանյանը հայտնել էր, որ Պաշտպանության բանակի հրամանատարությունն աշխատանքներ է իրականացնում առաջին գծում ծառայությունն ուժեղացնելու, հնարավոր ներթափանցման ուղիները բացահայտելու, ականապատման և այլ միջոցառումների ուղղությամբ։

    «Եվ նաև ազգաբնակչության շրջանում համապատասխան միջոցառումներ ենիրականացվում, որպեսզի ժողովուրդը վստահ լինի, որ բանակն, իրոք, իր առջև դրվածխնդիրները լուծում է, այսինքն՝ այն խնդիրը, որը պետք էր կատարել բանակի և իրավապահմարմինների համագործակցությամբ, իրականացվել է: Այժմ համապատասխան հավելյալմիջոցառումներ կիրականացնենք արդեն մեր բանակային զորամիավորման ևպաշտպանության բանակի հրամանատարության միջև համագործակցության շրջանակում,որպեսզի հետագայում նման դեպքերը բացառվեն»,ասել էր Սեյրան Օհանյանը:

    Загрузка...

    ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ