Անպտղությունը սարսափելի չափերի է հասել․ Վ․ Շահրամանյան

    172

    newsbook.am -ը գրում է․

    Անպտղության թեման այսօր էլ մնում է արդիական և մեզ՝ հայերիս համար անպտղությունը ոչ միայն բժշկական այլև սոցիալական թեմա է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:  «Անպտղությունն` որպես այդպիսին, դեմոգրաֆիկ բնույթ է ստացել: Պատճառները գնալով շատանում են, քանի որ, եթե նախկինում կային մի քանի պատճառներ, ապա այսօր դրանց գումարվել է ժամանակակից պատճառները՝ էկոլոգիայի անմխիթար վիճակը, սակավաշարժ կենսակերպը, ավելորդ քաշը և նյարդահոգեկան լարվածությունների առատությունը: Դրանք ավել հաճախ խոցելի են դարձնում կանանց: Կանանց պարագայում ավելի խոցելի են այն կանայք, ովքեր նյարդահոգեբանական վճակում են գտնվում երկար տարիներով և հղիություն գրանցելու բևեռված վիճակը հանգեցնում է հղիության բացակայությանը: Անպտղության պատճառներից է նաև հորմոնային խանգարումները, որոնք ավելի շատ կանանց մոտ է նկատվում: Տղամարդկանց մոտ հորմոնային խանգարման պատճառ կարող են լինել բնածին արատները: Շատ հաճախ խնդիրը մնում է ստվերում»,- ասաց սեքսապաթոլոգը՝ հավելելով, որ անպտղության պատճառներից են նաև սեռավարակները: Սեքսապաթոլոգի խոսքով՝ անպտղության պատճառներից  է նաև իմունային անհամատեղելիությունը. «Երբ ընդհանուր առմամբ նորմալ է ամեն ինչ, բայց իմունային անհամատեղելիության պատճառով անպտղություն է լինում: Չափից շատ ծխելը ևս անպտղության պատճառ կարող է լինել»:

    Մանրամասները՝ newsbook.am կայքում։

    ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ