Օպերատիվ իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում (սեպտեմբերի 10-ից 11-ը)

    267

    Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 10-ից 11-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված խարդախության 6 դեպքից բացահայտվել է 5-ը: Մարմնական վնասվածք հասցնելու՝ 7, կաշառակերության 1 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 8 դեպք:
    Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք:
    Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

    Загрузка...