ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն աշխատանքի է հրավիրում

    1211

    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է Նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու մասին

    1. «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության (այսուհետ` Գործակալություն) սեյսմիկ ռիսկի նվազեցման վարչության (այսուհետ` վարչություն) առաջատար մասնագետ (ծածկագիր` 34-3.2-66)

    Վարչության պետի հանձնարարությամբ մասնակցում է սեյսմիկ վտանգի գնահատման աշխատանքներին, սեյսմիկ ռիսկի գնահատման ծրագրերի մշակման աշխատանքներին, իր իրավասության սահմաներում մասնակցում է սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրերի մշակմանը ինչպես նաև մասնակցում է սեյսմիկ ռիսկի գնահատման նպատակով տվյալների բազայի ստեղծման ու դրա զարգացման աշխատանքներին.
    Իրականացնում Է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

    ՀՀ ԱԻՆ աշխատակազմի <<սեյսմիկ պաշտպանության ծառայություն>> գործակալության սեյսմիկ ռիսկի նվազեցման վարչության առաջատար մասնագետի ՔԾ պաշտոնի անձնագիր

    • Մրցույթը կկայանա 21.10.2014թ` ժամը 10:00-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շենքում (ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8)

    2. Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության (այսուհետ` Տեսչություն) հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական բաժնի (այսուհետ` Բաժին) առաջատար մասնագետ-տեսուչ (ծածկագիր` 34-3.2-73)

    Մասնակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց ու քաղաքացիների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման աշխատանքներին ինչպես նաև բնակավայրերում և օբյեկտներում հրդեհային և տեխնիկական անվտանգության ու պահպանության կազմակերպմանը վերաբերող հարցերի քննարկման ու լուծման աշխատանքներին.
    Իրականացնում Է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

    ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական բաժնի առաջատար մասնագետ-տեսուչի ՔԾ պաշտոնի անձնագիր

    • Մրցույթը կկայանա 24.10.2014թ` ժամը 10:00-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շենքում (ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8)

    3. Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության (այսուհետ` Տեսչություն) Երևանի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության տեսչական բաժնի (այսուհետ` Բաժին) առաջատար մասնագետ-տեսուչ (ծածկագիր` 34-3.3-45)

    Իրականացնում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց ու քաղաքացիների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն, բնակավայրերի, շենքերի և շինությունների նախագծման, կառուցման և շահագործման, հիմնանորոգման ու վերակառուցման ժամանակ հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կիրառման մասին եզրակացություններ տալը. Իրականացնում Է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
    Իրականացնում Է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

    ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության Երևանի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության տեսչական բաժնի առաջատար մասնագետ-տեսուչի ՔԾ պաշտոնի անձնագիր

    • Մրցույթը կկայանա 17.10.2014թ` ժամը 10:00-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շենքում (ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8)

    4. Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության (այսուհետ` Տեսչություն) Արագածոտնի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության տեսչական բաժնի (այսուհետ` Բաժին) առաջատար մասնագետ-տեսուչ (ծածկագիր` 34-3.3-51)

    Մասնակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց ու քաղաքացիների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման աշխատանքներին ինչպես նաև մասնակցում է բնակավայրերի, շենքերի և շինությունների նախագծման, կառուցման և շահագործման, հիմնանորոգման ու վերակառուցման ժամանակ հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կիրառման մասին եզրակացություններ տալու աշխատանքներին.
    Իրականացնում Է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

    ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության արագածոտնի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության տեսչական բաժնի առաջատար մասնագետ-տեսուչի ՔԾ պաշտոնի անձնագիր

    • Մրցույթը կկայանա 29.10.2014թ` ժամը 10:00-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շենքում (ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8)

    1.2.3.4. կետերում նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար նաև պահանջվում է`

    • ունեն բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական, հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալաների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.


    • սույն պաշտոնների անձնագրերի 10-րդ կետի բ) ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
    • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
    • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1-2):

    Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը / բնօրինակների հետ միասին/`

    • դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
    • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները, արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը, կամ համապատասխան տեղեկանք,
    • մեկ լուսանկար` 3×4սմչափսի,
    • անձնագրի պատճենը:
    Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը:

    Դիմող ՀՀ քաղաքացիները մրցույթի պետք է ներկայանան ՀՀ անձնագրով:

    Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 26.09.2014թ.

    ՀՀ քաղաքացիները ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կարող են դիմել նախարարության աշխատակազմ:
    ( ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8, հեռ. 31-77-30/

    Загрузка...