Թուրքիան Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է

    274

    Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ: Այս մասին հայտնում է newsgeorgia.ru կայքը:
    Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրի փոխհարաբերություններն ու համագործակցության խորացման հեռանկարները:
    Վրաստանի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ Թբիլիսին առանձնակի կարևորություն է տալիս Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա խորացմանը:
    Նշվում է, որ հանդիպմանն առանձնակի ուշադրություն է դարձվել տնտեսական համագործակցության հարցերին, նշվել է, որ Թուրքիան Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է:
    էներգետիկ համագործակցության առումով, այս պահին գործում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը , Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը, ինչպես նաև` երեք երկրների էներգետիկ համակարգերը միավորող՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա էներգետիկ կամուրջ կոչվող նոր ծրագիրը, որի շնորհիվ էլեկտրաէներգիան Ադրբեջանից Վրաստանի տարածքով կարտահանվի Թուրքիա և այնտեղից Եվրոպա:
    Վրաց-թուրքական համագործակցության մեկ այլ ոլորտ առնչվում է կոմունիկացիոն՝ տրանսպորտային համագործակցությանը և դրա շրջանակներում Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցմանը: Թուրքիայի և Վրաստանի ապրանքաշրջանառությունը 2013 թ.-ի արդյունքներով հասել է 1.37 միլիարդ դոլարի:

    Realnews.am

     

     

    Загрузка...