Իրանի ԱԳ նախարար.ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին հայ-իրանական համագործության լավ հնարավորություններ է ստեղծում

    285

    Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը լավ հնարավորություն է ստեղծում Իրանի և Հայաստանի միջև համագործակցության համար:Երևանում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Ջավադ Զարիֆը:
    Իրանցի նախարարը նշել է, որ գոյություն ունի համագործակցության եռակողմ ձևաչափ՝ Իրան-Հայաստան-Ռուսաստան, որը վերաբերում է նաև կապի ոլորտին:
    «Մենք այս ոլորտում պատրաստ ենք համագործակցել Հայաստանի և Ռուսաստանի հետ: Կան բազմաթիվ այլ ոլորտներ, որոնցում մենք կարող ենք համագործակցել: Մենք հարևաններ ենք, ունենք ընդհանուր շահեր և պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները», – նշել է Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

    Realnews.am

    Загрузка...