Վրաստանում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնը կարող է վերածվել ռազմակայանի

    93

    Ռազմական դիվանագետների լիգայի փոխնախագահ Վլադիմիր Վինոկուրովը հայտարարել է, որ Վրաստանում Իսլամական պետության դեմ պայքարի համար մասնագետներ պատրաստող ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնը կարող է վերածվել ՆԱՏՕ-ի ռազմակայանի: Այդ մասին հայտարարել է Ռիա.ռու կայքը:
    Դիվանագետը մտահոգություն է հայտնել Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների ստեղծման հետ կապված: ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնը բացվելու է Վրաստանի տարածքում, հավանաբար Վազիանի ռազմակայանի տարածքում: Այդ մասին պայմանավորվել են Վրաստանի և ՆԱՏՕ-ի ղեկավարությունը:
    Վինոկուրովը նշել է, որ դա ՆԱՏՕ-ի առաջին կառույցն է Վրաստանի տարածքում և այդ փաստը իրոք մտահոգիչ է, քանի որ ցանկացած պահին ուսումնական կենտրոնը կարող է վերածվել ռազմակայանի: