Թուրքիայի ԱԳ նախարարը կայցելի Ադրբեջան

    142

    Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն փետրվարի վերջին կայցելի Ադրբեջան: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոզգունը: Հայտնում է հաքքին.ազ կայքը:
    Նրա խոսքով, այցի կոնկրետ օրը այս պահին ճշտվում է դիվանագիտական խողովակներով:
    Դեսպանը նշել է, որ Չավուշօղլուի այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության հարցերը: Բաքվում քննարկվելու են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի կարևոր հարցեր:

    Загрузка...