Վլադիմիր Պուտին. Մոսկվային թույլ չեն տվել իրականացնել «Հարավային հոսքը»

    121

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվել «Հարավային հոսքից», Մոսկվային թույլ չեն տվել իրականացնել նախագիծը, սակայն դրա իրականացմանը վերադառնալ նույն կերպ հնարավոր չէ: Այդ մասին հայտնում է Ռիա.ռու կայքը:
    «Մենք չենք հրաժարվել «Հարավային հոսքից», մեզ պարզապես թույլ չտվեցին կյանքի կոչել այն: Կան որոշ մանրամասներ, որոնք վաղուց հայտնի են, սակայն, երևում է` կրկին պետք է խոսեմ դրանց մասին: Անցյալ տարվա ապրիլին Եվրախորհրդարանը որոշում է կայացրել, որի համաձայն` «Հարավային հոսքը» ճանաչվել է ո՛չ միայն անհեռանկարային, այլև` վտանգավոր Եվրամիության համար: Այնուհետև եվրահանձնաժողովը նամակ էր ուղարկել Բուլղարիա` պահանջելով դադարեցնել ցանկացած նախապատրաստական աշխատանք»,-նշել է Պուտինը:

    «Վերադարձ «Հարավային հոսքի» իրագործմանը նախկին տեսքով, իհարկե, արդեն հնարավոր չէ: Մենք պայմանավորվել ենք թուրք գործընկերների հետ, իսկ Թուրքիան, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, Գերմանիայից հետո ռուսական գազի ամենամեծ գնորդն է Եվրոպայում, դա խոշորածավալ շուկա է», – հավելել է Պուտինը: