Պորոշենկոն կարող է դադարեցնել Դոնբասից զինտեխնիկայի դուրսբերման գործընթացը

    386

    Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հաստատել է այն փաստը, որ երկրի կառավարական բանակը սկսել է սահմանից ծանր զինտեխնիկայի հետքաշման գործընթացը: Այդ մասին հայտնում է Լայֆնյուզ կայքը:
    Պորոշենկոն հայտնել է նաև, որ Ուկրաինայի զինված ուժերը պատրաստ են հետքաշված ծանր զինտեխնիկան ցանկացած պահի կրկին բերել շփման գծի մոտ:
    «Կատարելով Մինսկի համաձայնագրի դրույթները՝ կառավարական բանակը սկսել է ծանր զինտեխնիկայի հետքաշումը: Սակայն դա մեր կողմից Մինսկի համաձայնագրի դրույթների կատարման առաջին և փորձնական քայլն է, և մենք ցավոք տեսնում ենք, որ հակառակորդ ուժերը դեռևս շարունակում են խախտել այդ համաձայնագիրը: Ուստի ցանկացած ժամանակ և ցանկացած պահի մեր բանակը պատրաստ է ամենասեղմ ժամկետներում այդ զինտեխնիկան բերել այնտեղ, որտեղ դրանք նախկինում տեղակայված էին»,- հավելել է Պորոշենկոն:

     

    Загрузка...