Ազնավուրը մտադիր է Վատիկանում համերգ տալ Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով

    181

    Ֆրանսահայ հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրը մտադիր է Վատիկանում համերգ կազմակերխել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Այս մասին գրում է КАI գործակալությունը:
    Չորեքշաբթի Ազնավուրը Վատիկանում մասնակցելու է Ֆրանցիսկոս I-ի ընդունելությանը եւ պատրաստվում է Հռոմի Պապի հետ խոսել համերգի մասին:
    Ըստ ՌԻԱ Նովոստիի, Պապի մերձավոր շրջանակի աղբյուրները նշել են, որ Հռոմի Պապը շատ լավ ծանոթ է Ազնավուրի ստեղծագործությունների եւ լսում է աշխարհի ամենահայտնի հայերից մեկի երգերը:
    Շառլ Ազնավուրը (Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) անցյալ տարի նշեց ծննդյան 90-ամյակը: Երաժշտական քննադատները մինչեւ հիմա բարձր են գնահատում նրա ձայնային տվյալները, ինչը շանսոնյեին թույլ է տալիս համերգներով հանդես գալ եւ նոր սպավառակներ ձայնագրել:
    Ապրիլի 12-ին Հռոմի Պապը Սուրբ Պետրոսի տաճարում Պատարագ է մատուցելու 1915 թվականին սկսված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

     

    Загрузка...