Էրդողանը կայցելի Իրան

    490

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հրավերով պաշտոնական այցով կժամանի Թեհրան։ Այս մասին ասված է թուրք-իրանական համատեղ հայտարարությունում, որը հրապարակել է ԻՌՆԱ գործակալությունը։
    Ըստ այդմ, Էրդողանը Թեհրան կժամանի ապրիլի 7-ին, որի ընթացքում տեղի կունենան երկու երկրների նախագահների բանակցությունները։ Էրդողանը կհանդիպի նաեւ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խանեմեիի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Իրան նախատեսվող այցը չեղյալ չի հայտարարվել՝ չնայած թուրքական առաջնորդի Թեհրան կատարելիք այցի հետ կապված հակասող տեղեկատվություններին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Թանջու Բիլգիզը:
    Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անթույլատրելի է համարել Իրանի՝ տարածաշրջանում գերիշխանություն հաստատելու փորձերը: «Իրանը ցանկանում է հասնել գերիշխանության տարածաշրջանում: Դա սկսել է գրգռել ԱՄՆ-ին, Սաուդյան Արաբիային և Պարսից ծոցի երկրներին: Դա իրոք անտանելի է, և Իրանը պետք է դա տեսնի», – նշել է Էրդողանը:
    Թուրքիայի նախագահը նշել է, որ Եմենում հակամարտությունը սկսել է կրել «աղանդավորական» բնույթ և կոչ է արել Իրանին դադարեցնել աջակցել շիա ապստամբ հուսիտները: «Իրանը պետք է փոխի իր կարծիքը: Իրանը պետք է դուրս բերի իր ուժերը Եմենից, Սիրիայից, Իրաքից և հարգի այդ երկրների տարածքային ամբողջականությունը», – հավելել է Էրդողանը:

     

    Загрузка...