Շառլ Ազնավուր. «Հռոմի Պապը զիլ տղա է»

    427

    Շառլ Ազնավուրը «զիլ տղա» է անվանել Հռոմի Ֆրանցիսկոս Պապին, որն առաջին անգամ 100 տարի առաջ իրագործված հայերի կոտորածը նկարագրելու համար օգտագործել է «ցեղասպանություն» բառը: Այս մասին հաղորդում է «Le Parisien TV»-ն՝ ներկայացնելով աշխարհահռչակ շանսոնյեի հետ հարցազրույցի տեսագրությունը:
    «Հարկավոր է ճանաչել ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլեւ մյուս բոլոր ցեղասպանությունները, որպեսզի դրանք այլեւս չկրկնվեն»,- ասել է Ազնավուրը՝ հիշեցնելով քրիստոնյաների, քրդերի, Աֆրիկայում իրադարձությունների մասին եւ կոչ անելով դադարեցնել այդ ամենը:
    Ազնավուրը նաեւ հույս է հայտնել, որ Թուրքիան կանի առաջին քայլը, որի մասին երկար կխոսեն՝ նշելով, որ այդ քայլը կարեւոր կլինի ոչ միայն հայերի, այլեւ մյուս բոլորի համար:
    Շանսոնյեն նաեւ ընդգծել է, որ ր գնահատում է ուժեղ մարդկանց, որոնք ճիշտ ուղղությամբ են աշխատում, եւ հենց այդպիսին է համարում այժմյան Հռոմի Պապին:

     

    Загрузка...