Էրդողանը Ցեղասպանությունն ընդունող Դեմիրթաշին Վատիկանի խոսնակ է անվանել

    247

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ մեղադրանքներ է հնչեցրել քրդական Ժողովուրդների դեմոկրատական (HDP) կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշի դեմ:
    Թուրքական Haber7 կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը Էրդողանը հայտարարել է, թե ահաբեկչական կազմակերպության կողմից ուղղորդվող քաղաքականություն իրականացնող կուսակցության առաջնորդը Հայոց ցեղասպանության ճանաչմանը տեր է կանգնում, իսկ հիմա էլ դարձել է Վատիկանի խոսնակը:
    Էրդողանը վիրավորական արտահայտություններ է արել HDP-ի առաջնորդին այն բանի համար, որ HDP-ն հրաժարվել է ստորագրել խորհրդարանական երեք կուսակցությունների կողմից Հռոմի Պապի ելույթի դեմ պատրաստված նամակի տակ:
    HDP-ն հայտարարել էր, որ ճիշտ է համարում Հռոմի Պապի ելույթը եւ Թուրքիան պարտավոր է առարեսվել սեփական պատմության հետ:

     

    Загрузка...