Paris Match. Հայոց ցեղասպանությունը 20-րդ առաջին զանգվածային կոտորածն էր

    456

    Ֆրանսիական Paris Match ամսագիրը իր նոր համարում Հայաստանին 5 էջ է նվիրել Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ։ Այս մասին գրում է Nouvelles d’Arménie-ն։ «Հայաստան. Մենության 100 տարի», այսպես է վերնագրված հոդվածաշարը, որում ներկայացված է նաեւ Էջմիածնում կայացած պատարագը, որի ժամանակ սրբադասվել էին Ցեղասպանության 1.5 մլն զոհերը:
    «Զանգվածային սպանությունները սկսվեցին 1915թ. ապրիլի 24-ին՝ հայ վերնախավի ձերբակալություններով։ Զոհվեց 1.5 մլն մարդ։ Դա 20-րևդ դարի առաջին զանգվածային կոտորածն էր։ Այս թեման արդեն տաբու չէ տարբեր պետությունների ղեկավարների համար։ 20 երկիր, որոնց թվում՝ Ֆրանսիան, ճանաչել են Ցեղասպանությունը։ Սակայն ոչ օսմանյան կայսրության իրավահաջորդ Անկարան, որը հրաժարվում է իր վրա պատասխանատվություն ստանձնել՝ չնայած Էրդողանը 2014թ. սերունդներին «ցավակցություն» էր հայտնել»,- գրում է Paris Match-ը։

    Загрузка...