Պուտինը հանգստյան օր է վերցրել

    138

    Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ մայիսի 11-ը նախագահի համար հանգստյան օր է լինելու. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
    Պեսկովը նշել է, որ ընթացիկ ողջ շաբաթը Պուտինը կանցկացնի Սոչիում` զբաղվելով Զինված ուժերի ու ռազմաարդյունաբերական համալիրի հարցերով:
    Մամուլի քարտուղարի խոսքով` բացի աշխատանքային հարցերին ժամանակ տրամադրելուց` Պուտինը Սոչիում ներկա կգտնվի «Տափողակի գիշերային լիգայի» եզրափակիչ խաղերից մեկին:
    Պեսկովն առանձնահատուկ ընդգծել է, որ վերջին օրերին, երբ նշվում էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը, Պուտինն աշխատում էր «բարձր տեմպերով»: