Դավութօղլուն կարող է հրաժարական տալ

    189

    Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները գնահատելու համար հրավիրել է նախարարների խորհուրդ:Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
    Նախատեսվում է, որ ըստ նախատեսված կարգի Դավութօղլուն հունիսի 8-ին կամ 9-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կներկայացնի իր հրաժարականը, իսկ վերջինս էլ թույլ կտա նրան մնալ վարչապետի պաշտոնակատարի դերում նախքան նոր կառավարություն կազմելը:
    Նոր կառավարություն կազմելու աշխատանքները կսկսվեն ընտրությունների վերջնական արդյունքների հայտարարումից հետո: Թուրքական պաշտոնաթերթում դրանց հրապարակումից 5 օր անց նոր խորհրդարանն առաջին նիստը կանցկացնի, որում պատգամավորները երդում կտան: Երդման արարողությունից հետո Էրդողանն ամենայն հավանակությամբ հենց Դավութօղլուին կհանձնարարի նոր կառավարություն կազմել:
    Սահմանադրության համաձայն՝ եթե նախագահի կողմից վստահված անձը չի կարողանում 15 օրվա ընթացքում կառավարություն կազմել, ապա իր այդ գործառույթները վերադարձնում է նախագահին: Սահմանադրությունը նախատեսում է նաև, որ եթե նախագահի կողմից առաջին հանձնարակականը տալուց 45 օր հետո կառավարություն չի կազմվում, երեք ամսվա ընթացքում նոր ընտրություններ են հրավիրվում:

     

    Загрузка...