Սեյրան Օհանյան. Շարունակում ենք վերահսկել իրավիճակը

    238

    Հայկական զինված ուժերը շարունակում են վերահսկել իրավիճակը։ Այս մասին հունիսի 9-ին խորհրդարանում լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի ուղղությամբ արձակած կրակոցներին։
    Նախարարը նշեց, որ թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը հանգիստ է եւ վերահսկվում է Զինված ուժերի կողմից։
    «Իրավիճակը պարտավորեցնում է միայն ավելի հետեւողական կերպով վերահսկել իրավիճակը, հետեւություններ անել ու սառնասիրտ որոշումներ կայացնել՝ պատրաստ լինելով ցանկացած զարգացման»,- ասաց նախարարը։

     

    Загрузка...