Որտե՞ղ է Էրդողանը. Թուրքիայի նախագահն անհետացել է ընտրություններից հետո

    154

    Թուրքիայի նախընտրական արշավի ամենատեսանելի գործիչը հանկարծակի անհետացել է տեսադաշտից, գրում է Bloomberg-ը:

    Այն բանից հետո, երբ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կորցրեց 2002 թվականից խորհրդարանում իրեն պատկանող մեծամասնությունը, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բացակայությունն ակներև է: Ավելի քան մեկ ամիս նա գերակշռում էր եթերում՝ իրականացնելով 2001 թվականին իր հիմնադրած կուսակցության նախընտրական արշավը:

    Էրդողանը վերջին անգամ հայտնվել է կիրակի օրը Ստամբուլում՝ քվեարկության խցիկի մոտ, և դրանից հետո մնացել է Անկարայում գտնվող իր 1150 սենյականոց պալատում: Դա այնչքան աննախադեպ իրավիճակ է, որ տեղի լրատվամիջոցները ժամերով գրանցում են նրա անհետանալու ժամանակը. երկու օր 19 ժամ 6 րոպե և 41 վայրկյան՝ Ստամբուլում չորեքշաբթի օրը 9:36-ի դրությամբ:

    Թերթը նշում է, որ չնայած նրան, որ լինելով նախագահ, Էրդողանը տեխնիկապես ավելի բարձր է կուսակցության քաղաքականությունից, բայց նա հույս ուներ, որ կուսակցության հաղթանակն իրենց օրենսդրական հիմքեր կտա Սահմանադրությունը փոխելու ուԹուրքիայի իշխանության կենտրոնը խորհրդարանից իր գրասենյակին փոխելու համար:

    Նշվում է, որ հաջորդ հանրային միջոցառումը, որին նախատեսվում է Թուրքիայի նախագահի մասնակցությունը, Անկարայում ուսանողների համար նախատեսված միջոցառումն է՝ երկու օրից։

    «Այժմ Էրդողանը գուցե է մեկ քայլ հետ է անում և թույլ է տալիս կուսակցություններին իրենց միջև լուծել հարցերը։ Նա իր հաջորդ քայլն անելուց առաջ սպասում է, որ իրավիճակը հանդարտվի»,- ասել է Capital Economics-ից տնտեսագետ Վիլյամ Ջեքսոնը։