Մինսկի խմբի համանախագահ Ուորլիքը հանդիպել է հայ պատգամավորների հետ

    262

    ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպել է հայ պատգամավորների հետ։ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան Twitter-ի էջը հրապարակել է լուսանկար հանդիպումից:

    Նշվում է, որ հանդիպմանը ներկա են եղել ՀՀ-ի ԱԺ-ի պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Էդմոն Մարուքյանը, Թևան Պողոսյանը:

    Ավելի վաղ համանախագահ Ուորլիքը գրառում էր արել Twitter-ի իր էջում` սպասվող հանդիպման մասին: Այն ժամանակ Ուորլիքը նշել էր, որ օրակարգում ԼՂ-ի հիմնահարցի խաղաղ կարգավորումն է:

    Загрузка...