Արտաշատ քաղաքում հանդիպել են գործատուն և աշխատանք փնտրողը

    989

    Ըստ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ աշխատանքի հերթական տոնավաճառն այս անգամ համախմբել էր Արտաշատի աշխատանք փնտրողներին և գործատուներին: Հոկտեմբերի 6-ին, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ կազմակերպվել է հերթական աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցել են 26 գործատու՝ ներկայացնելով շուրջ 75 թափուր աշխատատեղ:

    Տոնավաճառի ընթացքում աշխատանք փնտրողները հնարավորություն են ունեցել հանդիպել գործատուներին, ծանոթանալ նրանց կողմից ներկայացված աշխատատեղերին և պահանջներին, մարզի աշխատաշուկային, առաջարկվող զբաղվածության պետական աջակցության ծրագրերին: Իսկ գործատուներին հնարավորություն է տրվել իրենց կազմակերպությունները համալրել անհրաժեշտ և կադրերով:

    Արարատի մարզում 2015թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ գրանցված աշխատանք փնտրողների թիվը կազմում է 6177, իսկ Արտաշատի տարածաշրջանում` 1754 մարդ, որը մարզում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 45.6%-ով (4243մարդ), Արտաշատում` 49.4%-ով (1174 մարդ): Մարզում գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 84.7%-ը կամ 5232 մարդ, Արտաշատում` 88.7% կամ 1557 մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մարզում աճել է 32.4%-ով (3953 մարդ), իսկ Արտաշատում՝ 47.0% ով (1059 մարդ):

    Ավելին կարող եք տեսնել այստեղ՝  http://www.mlsa.am/home/show_news.php?id=1097&sec=news&back

    Загрузка...