Ֆաբիո Կապելոյի տպավորությունը Հայաստանից

    260

    Հայտնի Իտալացի մարզիչը՝  հոկտեմբերի 7-ին «Բանանց » ֆուտբոլային ակումբ  այցից հետո, պատասխանել է լրագրողների հարցերն:   

     

    – Ինչպիսի՞ն են Ձեր առաջին տպավորությունները:
    – Առաջին անգամ եմ Հայաստանում և ֆանտաստիկ տպավորություններ ունեմ: Ես շատ եմ սիրում պատմություն և այդ առումով Հայաստանը հետաքրքիր երկիր է: Պետք է դուրս գամ և շրջեմ երկրում, որպեսզի ավելի լավ ճանաչեմ երկիրը:
    – Ի՞նչ գիտեք Հայաստանի և հայկական ֆուտբոլի մասին:
    – Գիտեմ, որ կան արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստներ: Մի քանի տարի առաջ մենք խաղացել ենք Հայաստանի հավաքական դեմ և հիշում, որ Հայաստանը բավական լավ էր խաղում: Հավաքականի կազմում կային շատ որակյալ ֆուտբոլիստներ:
    – Ինչպիսի՞ն են տպավորությունները «Բանանցի» մարզահամալիրից:
    – Սա հիանալի վայր է մարզումների համար: Ինձ համար հետաքրքիր է, որ այստեղ կա ակադեմիա և դպրոց: Ինձ համար դա շատ կարևոր է: Հինգ տարի ես աշխատել եմ ակադեմիայում և այդ ամենը շատ եմ կարևորում:
    – Ինչպե՞ս է ստացվել, եկել հենց «Բանանց»:
    – Իմ շատ լավ ընկերն է Ջիվան Չելոյանցը: Արդեն երեք տարի է ճանաչում եմ նրան, երբ նա «Սպարտակի» փոխնախագահն էր: Ինձ համար սա հիանալի հնարավորություն էր այս երկիրը տեսնելու համար: Ինձ համար հետաքրքիր է տեսնել, թե ինչ է կատարվում այլ երկրներում և ինչպես է զարգանում սպորտն ու ֆուտբոլը:
    – Ճի՞շտ է, որ այլևս չեք զբաղվելու մարզչական գործունեությամբ:
    – Այժմ ես կատարում եմ նույն աշխատանքը ինչ դուք: Զբաղվում եմ մեկնաբանական գործունեությամբ և ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի:

    Աղբյուր՝ FC BANANTS
    Загрузка...