«Ժամանակ». Խախտում անում է մի վարորդ, ԴԱՀԿ-ից տուգանք ստանում` մեկ ուրիշը

    332

    «Վարորդներին տուգանքների վերաբերյալ ծանուցումներ են ուղարկվում և հաշիվներից գումարներ են գանձվում ոչ իրենց կատարած խախտումների համար։ «Առավոտ ժամը 9։ 30, առանց քեզ զգուշացնելու հաշվիդ վրայից ԴԱՀԿ-ն 13.215 դրամ գումար է քաշում, բայց լրիվ ուրիշ ավտոների խախտումների համար, այսինքն՝ ինչ-որ մեկն իրա ավտոյի ակտը չի մուծել, բայց տույժը ինձանից են գանձել», -«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է Աշոտ Ասատրյանը։
    Վարորդներից մեկն էլ, ով աշխատում է ապահովագրական ընկերությունում, մեզ հետ զրույցում ասաց, որ իր հետ ևս նման դեպք է տեղի ունեցել։

     

    Ընդ որում՝ առանց ծանուցման։ «Ինձ ծանուցում չի եկել, բայց հաջորդ օրը պարզեցի, որ հաշվեհամարիցս գումար է պակասել։ Բայց երբ նայեցի մեքենայի համարանիշերը, պարզվեց, որ դա ինձ հետ բացարձակապես կապ չունի, լրիվ ուրիշ մեքենայի համար էր», – ասաց մեր զրուցակիցը։ Իսկ երբ վերջինս փորձել է ԴԱՀԿ-ից պարզաբանում ստանալ, նրան պարզաբանել են, որ հաշվեհամարից գանձված գումարը սառեցվել է, իրենք չեն կարող այն հետ վերադարձնել քաղաքացու հաշվեհամարին։ «Ասացին, որ գումարս չեն կարող հետ փոխանցել։ Իրենք կպարզեն՝ ինչ է տեղի ունեցել, ու եթե իսկապես պարզվի, որ սխալմունք է, կվերականգնեն», – պատմեց մեր զրուցակից վարորդը»,–գրում է թերթը։

    Загрузка...