Ամենաանհավանական շինությունները, որ հենց հիմա կառուցվում են աշխարհում(լուսանկարներ)

    415

    Ժամանակակից ճարտարապետությունը, իսկապես որ, ֆանտաստիկ է, և ակնհաւյտորեն փոձում է մարդուն  մոտեցնել աստղերին: Այս հոդվածում դուք կարող եք տեսնել  կառուցման ընթացքի մեջ գտնվող շենքեր, որոնք ապացուցում են, որ ապագան մոտ է և այն լինելու է հոյակապ:

    Մասշտաբը տպավորիչ է.

    Թագավորական աշտարակ

    Թագավորական աշտարակը, որ գերազանցում է աշխարհի ամենաբարձր շենքի՝ Արաբական Էմիրություններում գտնվող Բուրջ Խալիֆայի բարձրությունը 167 մետրով, կառուցվում է Սաուդյան Արաբիայում, այն կլինի աշխարհում առաջին շենքը, որի բարձրությունը կմոտենա 1կմ-ի: Շենքում կտեղակայվեն կինոթատրոններ, գրասենյակային տարածքներ, “Four Seasons” հոթելը և աշխարհի ամենաբարձր պատշգամբը: Շինության կառուցումը պաշտոնապես կավարտվի 2019 թվականին:

    Շանհայի աշտարակ

    21 հարկանի Շանհայի աշտարակի կառուցումը սկսվել էր 1993թ.-ին և ավարտվել 2014թ.-ին, այս տարի սպասվում է աշտարակի պաշտոնական բացումը:

    Dubay Pearl

    16717710-R3L8T8D-1000-1220131028191628pb

    73 հարկանի շինության կառուցումը սկսվել է 2009թ.-ին և պետք է ավարտվի 2016թ.-ին: Կառույցի հեղինակների միտքը այն էր, որ Դուբայում լինի մի շքեղ շինություն՝ նման սովորական բնակելի շենքի: Պլանավորված “ներքին քաղաքում” կլինի 4 աշտարակ, որոնք կմիանան օդային կամուրջով և 1800 տեղանի պրեմիում թատրոն, որտեղ կանցկացվի Դուբայի միջազգային կինոփառատոնը:

    Agora Garden

    16718910-R3L8T8D-1000-10.png

    Agora Garden-ը պատրաստ կլինի 2016թ.-ին, որը կարծես կլինի փոխհմաձայնեցում մարդու և մայր բնության ստեղծածների միջև: 20 հարկանի շենքը կանաչ կլինի բառի բոլոր իմաստներով, յուրաքանչյուր հարկի պատշգամբներում կլինեն այգիներ, շենքը նաև կունենա ներդրված համակարգ, որը կօգտագործի արևի էներգիան և մշակման կենթարկի անձրևաջուրը:

    World One

    16719510-R3L8T8D-1000-weirdachitect09.jp

    117- հարկանի երկնաքերը լինելու է ամենաբարձր բնակելի շինությունը, և իհարկե ամենաբարձրը` Մումբայում: 300 շքեղ, 4 սենյականոց բնակարաններում` ապրելու են Հնդկաստանի ամենահարուստ մարդիկ: Բնակարանների դիզայնը կապահովի Ջորջիո Արմանիի դիզայներական ստուդիան: 

    Աբդալլա թագավորի նավթի հետազոտման կենտրոն

    16720060-R3L8T8D-1000-1551_aramc_rend_02

    Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում գտնվող KARSARC շինությունը թվարկվածներից հողին ամենամոտ գտնվող, բայց ոչ պակաս ցնցող շինությունն է: Անսովոր շինության ճարտարապետը իրաքյան արմատներ ունեցող հանրահայտ Զահի Խադիդն է: Նախագծի շինարարությունը սկսվել է 2009 թվականին, այժմ պատրաստ է միայն երկաթե հիմքը, այնպես որ դեռ պարզ չի, թե երբ պատրաստ կլինի:

    Չժունան շինությունը Չինաստանում

    16720510-R3L8T8D-1000-Suzhou-Zhongnan.jp

    Չինաստանի Սուչժոու քաղաքում վերջերս սկսվել է 730 մետրանոց 138 հարկանի կենտրոնի կառուցումը, դեռ երկար ժամանակ կա մինչև  4.5 միլիարդանոց շինարարության ավարտին, բայց եթե համաձայն գրաֆիկի, այն ավարտվի 2020 թվականին`  կլինի Չինաստանի  առաջին և աշխարհում 3-րդ ամենաբարձրը:

    Lotte World Tower

    16721260-R3L8T8D-1000-Lotte-Jamsil-Super

    Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում կառուցվող 556 մետրանոց 123 հարկանի Lotte World Tower երկնաքերի շինարարությունը կավարտվի 2016 թվականին, այն կլինի քաղաքի ամենաբարձր շենքը: Շենքում կլինեն խանութներ, գրասենյակներ, բնակարաններ, հյուրանոցներ և դիտասրահ՝ ամենավերևում:

    Լեռնային հանգստավայր՝ Դավանգ

    16722160-R3L8T8D-1000-52262893e8e44e33d3

    16722360-R3L8T8D-1000-52262891e8e44e03f4

    Չինական Դավանգ հանգստավայրը պատրաստ կլինի 2016 թվականին: 170 մետր երկարություն ունեցող հանգստավայրը կունենա “Սառցե զվարճությունների աշխարհ”, փակ դահուկային կոմպլեքս, ջրաշխարհ և կախովի այգիներ:

    Songjiang հյուրանոց

    16722560-R3L8T8D-1000-SongjiangQuarryHot

    16722760-R3L8T8D-1000-hotel_china06.jpg

    Շանհայի մոտ գտնվող այս հյուրանոցը Դավանգ հանգստավայրի պես գտնվում է քարհանքում: Հյուրանոցը կառուցված կլինի հենց քարհանքի պատերի վրա, իսկ շինության ճակատային մասով ջրվեժ կհոսի: Իսկ եթե հյուրերին չհաջողվի հիանալ Վերին հարկերից բացվող տեսարանով, նրանք հանգիստ կարող են ուղևորվել ստորին հարկեր, որոնք կգտնվեն հենց ջրի տակ:

    Աղբյուր`Adme.ru

    Загрузка...