«Ժողովուրդ». Կուսակցություններում քարոզչական հիմնադրամներ են ստեղծում

    436

    «Ժողովուրդ»–ը տեղեկացավ, որ այս օրերին կուսակցություններում քարոզչական հիմնադրամներ են ստեղծում։ Բանն այն է, որ Սահմանադրության հանրաքվեի ժամանակ քարոզչություն իրականացնելու իրավունք ունեն նախաձեռնության հեղինակը, տվյալ դեպքում՝ Սերժ Սարգսյանը, ՀՀ Աժ խմբակցությունները, կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները։ Վերջիններս իրենց քարոզչություն կամ հակաքարոզչություն իրականացնելու համար պետք է ստեղծեն քարոզչական հիմնադրամներ։

    Դրանց միջոցով առավելագույնը քարոզչության համար կարող է ծախսվել մինչև 100 մլն դրամ։ Խմբակցությունները, կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները քարոզչական հիմնադրամի հաշվին կարող են վճարել մինչև 25 միլիոն դրամ, իսկ անհատ քաղաքացիները՝ մինչև 100 հազար դրամ։ Մեր տեղեկություններով՝ կուսակցություններում արդեն սկսել Է «դրամահավաքը»»,–գրում է թերթը։

    Առավել  մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

    Загрузка...