Ալլա Պուգաչովան ծոռնիկ է ունենալու

    337

    Ինչպես գրում է «Экспресс газета»-ն՝ ռուսական էստրադայի պրիմադոննայի թոռը՝ Նիկիտա Պրեսնյակովն ու նրա 18-ամյա սիրեցյալը երեխայի են սպասում: 

    24-ամյա Նիկիտան մտադիր է ամուսնանալ Ալյոնա Կրասնովայի հետ: Զույգն արդեն մեկ տարուց ավելին է միասին է ու նրանց հարաբերությունները զարգանում են սրընթաց: 
    «Ես ու Ալյոնան արդեն մեկ տարուց ավելին է հանդիպում ենք: Ամբողջ ազատ ժամանակը միասին ենք անցկացնում: Ձգտում ենք նույնիսկ մեկ օր իրարից չբաժանվել», – Պրեսնյակովի խոսքերն է մեջբերում պարբերականի աղբյուրը:

    Ընդ որում ենթադրություններ կան, որ երիտասարդների մոտելուտ ամուսնությունը վայրկենական որոշում չէ:

    Իրավիճակին ծանոթ աղբյուրը հայտնել է այն մասին, որ Ալյոնան շուտով ծոռնիկ կպարգեւի Ալլա Պուգաչովային: Աստղային զույգը դեռ չի հաստատել ու չի էլ հերքել այս տեղեկությունը: Սակայն Նիկիտա Պրեսնյակովը հարցազրույցներում բազմիցս ասել է այն մասին, որ արդեն պատրաստ է ընտանիք ստեղծել, եւ որ իր տարիքն իրեն ամենեւին չի վախեցնում:

    Հիշեցնենք, որ Նիկիտան ու Ալյոնան ծանոթացել են որպես հարեւաններ: նրանց ընտանիքների ամառանոցները իրար մոտ են գտնվում: Լրագրողները պարզել են, որ աղջկա ծնողների ամառանոցը Պոդմոսկովյայի հեղինակավոր թաղամասերից մեկում է գտնվում: Ալյոնան բավականին բարեկեցիկ ընտանիքից է: Աղջիկը հարցազրույցներից մեկում ասել էր, որ այս պահին իր գլխավոր նպատակը համալսարան ընդունվելն է:

     

    Загрузка...