«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մախինացիան՝ վճարում ենք ավելի թանկ, ստանում ենք ավելի պակաս ջերմություն (ֆոտո)

    386

    Բնական գազի մատակարարման ոլորտում շարունակվում են նորանոր արատների հարստացման և դրանց օրինականացման ծրագրերը:
    Դեռևս հուլիսի սկզբներին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տեսուչների միջոցով բնական գազ սպառող բաժանորդները տեղեկացան այն մասին, որ քանի որ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն վերանվանվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, ապա անհրաժեշտ է «Բնական գազի մատակարարման» նոր պայմանագրեր կնքել: Որտեղ ըստ տեսուչների ոչինչ չի փոխվել բացի ընկերության անվանումից:

    Սակայն ամեն ինչ այդքան էլ իրականությանը չէր համապատասխանում: Նախկինում գործող պայմանագրի շրջանակներում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պայմանագրի 2.2 կետի ա ենթակետով պարտավորվել էր առևտրային հաշվառքի սարքի՝ այսուհետ հաշվիչ, ելքում ապահովել նվազագույնը 1.275 կՊա բնական գազի ճնշում: Սակայն հուլիսին վերակնքված պայմանագրերում այս տեխնիկական նորմը արդեն գոյություն չուներ: Ինչի արդյունքում այսօր հաշվիչի ելքում ունենք նվազագունը 0.76 կՊա ճնշում:

    Ի դեպ հարևան Վրաստանի Հանրապետությունում վերոհիշյալ տեխնիկական նորմը սահմանված է 2.275 կՊա: Այսինքն մեր Հանրապետությունում ավելի քան 1.5 անգամ պակաս էր սահմանված, քան հարևան Վրաստանի Հանրապետությունում:

    Ինչպես գիտենք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից տեղադրվող հաշվիչները չափում են ոչ թե գազի ԾԱԽՍԸ՝ Q-ն (կգ), այլ ԾԱՎԱԼԸ՝ V-ն (մետր խորանարդ): Հետևաբար հասկանալու համար, թե իրականում ինչ խաբեություն է տեղի ունենում, կիրառենք Մենդելեև-Կլայպերոնի հավասարումը, որը հայտնի է նաև իդեալական գազի վիճակի հավասարում՝ PV = RT, որտեղից որոշենք V-ն, ինչի համար ըստ էության բաժանորդները վճարում են՝ V = RT / P: Ընդունելով RT-ն հաստատուն՝ ակնհայտ է դառնում, որ գազատար խողովակում ՃՆՇՈՒՄ-ն` P, իջեցնելով մեծանում է ԾԱՎԱԼ-ը՝ V-ն:

    Այսպիսով՝ գազատար խողովակում գազի ճնշման անկումը, հետևաբար գազի ծավալի արհեստական մեծացումը բերում է գազի այրման հետևանքով անջատված ջերմության նվազման, ինչի արդյունքում բաժանորդները ստանում են պակաս ջերմություն, սակայն վճարում են շատ ավելի թանկ, քանի որ վճարում են ծավալի դիմաց:

    Նախկին պայմանագրերով սահմանված 1.275 կՊա ճնշումը նոր պայմանագրերում չարտացոլելու արգասիքները այսօր արդեն ակնառու են:

    (c) Ձմեռը «թեժ» է լինելու, բայց ցուրտ…

    Gevorg Nersesyan

    Загрузка...