«Ժամանակ». ՀԷՑ-ում բանը բուրդ է

    168

    «ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի փոփոխությանը հետևել է տարածքային ստորաբաժանումների պետերի փոփոխությունը, նրանց մի մասին ավելի բարձր պաշտոնների են նշանակում, մյուսները ընդհանրապես հրաժեշտ են տալիս իրենց աշխատանքին։ ՀԷՑ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ հիմնական կադրային նշանակումները կատարվում են ՀԷՑ-ի կադրային բազայից։ ՀԷՑ-ի այն աշխատակիցները, ովքեր դուրս են մնում աշխատանքից՝ բողոքում են այնտեղ սկսված կադրային փոփոխություններից, սակայն չեն համարձակվում դրա մասին խոսել բարձրաձայն, քանի որ նրանց մեծ մասը պոտենցիալ կալանավորներ են»,–գրում է թերթը։

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։