«Իրատես de facto».ՀՀԿ-ականներն ընդգծված հեգնանքով ասում են՝ ՀՅԴ-ն շատ ծեր է,չի դիմանա

    389

    «Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե դեռ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքները չհաստատած, արդեն սկսվել է «արջի մորթու» բզկտոցը. այն է՝ որ նախարարությունն ումն է լինելու, ով քանի նախարար, մարզպետ, փոխնախարար է ունենալու, եւ վերջապես՝ ով ինչ պաշտոն է զբաղեցնելու:

    Բզկտոցը ոչ միայն ներհանրապետական տանդեմում է, այլեւ ԲՀԿ-ՀՅԴ կոնլոմերատում: «Նոն ստոպ» կրակահերթի տակ է հայտնվել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը. նրա պորտֆելի համար անզիջում պայքար է եւ ՀՅԴ-ում, եւ ԲՀԿ-ում: Ո՞ւմ կհասնի ի վերջո այդ նվիրական «աթոռակը», Սերժ Սարգսյանն այս պահին չի ասում:
    Ավելին՝ ՀՀԿ-ում ցանկանում են, որ ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն կոալիցիայի մաս կազմեն ոչ թե հանրաքվեից, այլ խորհրդարանական ընտրություններից հետո:

    Կդիմանա՞ այդքան 125-ամյա ՀՅԴ-ն: ՀՀԿ-ականներն ընդգծված հեգնանքով ասում են՝ դժվար, շատ ծեր է»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    Загрузка...