Կրակոցի հետևանքով հայ պատանի է զոհվել թուրք-սիրիական սահմանի մերձակայքում

    367

    Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում՝ Ղամիշլի քաղաքից Թուրքիա տանող ճանապարհին, 14-ամյա հայ պատանի է զոհվել:

    Այս մասին Արմենպրեսին հայտնել է «Բրիո լուրեր» ֆեյսբուքյան օգտատերը: Զոհվածը Արմեն Ժիրայրի Ավետիսյանն է, ով իր ծնողների հետ ցամաքային ճանապարհով փորձել էր մուտք գործել Թուրքիա: Նա զոհվել է կրակոցի հետևանքով:

    Արմեն Ավետիսյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Ղամիշլիի հայ առաքելական Սուրբ Հակոբ եղեղեցում:

    Սիրիայում շուրջ 5 տարի շարունակվող բախումների հետևանքով, ՄԱԿ-ի հաղորդած տվյալների համաձայն զոհվել է ամելի քան 220 հազար մարդ, որոնցից մոտավոր 100 հայեր են եղել:

     

    Արմեն

    Загрузка...