Աշխարհի ամենահարուստ մարդը ըստ Forbes-ի

    138

    Իմ կարծիքով ուղղակի հրաշալի է, որ Forbes-ի առցանց վարկանիշի համաձայն այս պահին աշխարհի ամենահարուստ մարդն է ճանաչվել ZARA խանութների ցանցի հիմնադիր իսպանացի Ամանսիո Օրտեգան, երկրորդ տեղում թողնելով Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին, իսկ երրորդում՝ հանրահայտ Ուորեն Բաֆետին: Նախ սա իրական հնարավորություն է հայաստանցի տոնավաճառիստների համար՝ երբեւէ դառնալու աշխարհի ամենահարուստ մարդը, եւ ամենակարեւորը, սա նշանակում է, որ նավթը ամենեւին էլ աշխարհի ամենահարուստը չի դարձնում այն ունեցողին…Բայց մյուս կողմից, սա նշանակում է, որ մարդիկ աշխարհում ամենաշատը փող են ծախսում՝ հագնվելու համար. ու, եթե հաշվի առնենք, որ հագուստն այն է, ինչը ծածկում է մարմինը՝ բացահայտելով հոգին, ուրեմն այս առումով էլ սինյոր Օրտեգային հալալ է:ՃՃ

    Hovik Afian