Ֆինանսական նոր աղբյուրի փնտրտուք, թե՞ կայացած ֆինանսական գործարք

    634

    Համայն հայոց «վերլուծաբան» Մենուա Հարությունյանը այսօր անդրադարձ է կատարել Գագիկ Ծառուկյանի այն մտքին, որ «ֆինանսատնտեսական ճգնաժամը չէր կարող շրջանցել Հայաստանը, սակայն պայմաններ և հնարավորություն է անհրաժեշտ ստեղծել, որպեսզի մանր և միջին ձեռնարկատերերը կարողանան դիմակայել ճգնաժամին, որի վառ ապայցույցը վերջերս «Առինջ Մոլ»-ի ընդլայնումն էր»: Մտքի գիգանտ Մենուա Հարությունը, այս տարիներ շարունակ հնչող միտքը կարծես թե նոր է ընկալել,և խոհափիլիսոփայական վերլուծությամբ է հանդես եկել:
    Ըստ ինքնակոչ վերլուծաբանի «Տիգրան Սարգսյանը քաջ գիտակցում էր, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը չի կարող շրջանցել Հայաստանը, սակայն բարոյահոգեբանական խուճապ թույլ չտալու նպատակով, չի բարձրաձայնել»: Ի՞նչ խուճապի մասին է խոսքը, եթե յուրաքանչյուր խելամիտ ՀՀ քաղաքացին տեղյակ է, թե ինչ է կատարվում աշխարհում, դա չբարձրաձայնելով ոչինչ չի փոխվում և երկրորդ ցանկացած բանիմաց և փորձառու տնտեսվարող խուճապի մեջ չի ընկնում ֆինանսատնտեսական ճգնաժամի դեպքում, այլ փորձում է խելամիտ որոշումների արդյունքում դուրս գալ այդ վիճակից կամ գոնե նվազագույն կորուստներ ունենալ: Մենուան ճիշտ կաներ ընդհանրպես չփիլիոսփայեր այդ թեմայով, քանզի ճիշտը կլիներ այն,որ ժողովրդին խաբելու փոխարեն «լոնդոններում» կրթություն ստացած՝ ամենագետ վարչապետը ներկայացներ ողջ ճշմարտությունը և որպես երկրի վարչապետ գոնե ողջամիտ լուծումներ առաջարկեր:
    Համոզված եմ, որ Մենուան հետայսու ցանկացած առիթ բաց չի թողնի Տիգրան Սարգսյանին գովերգելու համար, քանզի Տիգրան Սարգսյանի նոր պաշտոնի նշանակումը, իր բոլոր հետևանքներով կարծես թե Մենուային շարժառիթ է տվել ինքնաբուխ կամ արդեն իսկ փոխադարձ «բանակցությունների» արդյունքում ստանձնելու «ԵՏՄ նախագահի պաշտպանի» դերը:
    Սակայն Մենուային ճանաչողները հստակ գիտեն, որ դա «даром не пройдёт», քանի որ Մենուայի մարդ տեսակն է այդպիսին:

    Нина Маргарян

    Загрузка...