«Հրապարակ».Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար դառնալը շատ լավ է եկել Վահրամ Բաղդասարյանի վրա

    174

    «Շաբաթ օրվա շտաբի ձևավորման նիստից հետո՝ կիրակի օրը, շտաբի բոլոր անդամներով համերաշխ շտապել են «Ֆլորենս» ռեստորանային համալիր, որտեղ առանձնակի շքեղությամբ կայացել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դստեր հարսանիքը, որն ամուսնացել է Աջափնյակ համայնքի ղեկավար Արտավազդ Սարգսյանի հետ։ Նորափեսան նաև Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի քրոջ որդին է։ Հարսանիքին ներկա է եղել իշխանական ողջ էլիտան՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Ներկաները հատկապես տպավորված են եղել փեսայի երգով՝ նա աշուղական երգի վարպետ կատարումով է հանդես եկել։ Ի դեպ, Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար դառնալը շատ լավ է եկել Վահրամ Բաղդասարյանի վրա. նա այս տարի իր երկու դուստրերին էլ բարեհաջող ամուսնացրել է»,–գրում է թերթը։

     

    Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում