Արդյո՞ք Ադրբեջանը կշարունակի ռազմատենչ հայտարարությունները

    347

    Միջազգային շուկաներում իրացվող ադրբեջանական Azeri LT CIF տեսակի նավթի մեկ բարելն այսօր էժանացել է ևս 2,6 տոկոսով կամ 1,27 դոլարով:

    Azeri LT CIF տեսակի նավթի գինը 2008թ. համեմատ /մեկ բարելի դիմաց 149.66 դոլար/ այսօր արդեն իրացվում է 47.6 դոլարով:

    Ինչպես հայտնել է Ադրբեջանական «Հանրապետական այլընտրանք» շարժման գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլին՝  Ադրբեջանի պետբյուջե մուտքերը 66 տոկոսով կախված են նավթից, անուղղակի գործոնների հաշվառմամբ` 80 տոկոսով, իսկ արտաքին առեւտուրն ընդհանրապես նավթից կախված է 95 տոկոսով:

    Նավթի համաշխարհային գների անկման, ինչպես նաև ադրբեջանական մանաթի էժանացման ֆոնի վրա   Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. փակվել են նավթաարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական եւ մասնավոր հաստատություներ, հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել, Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է, միջազգային վարկանիշային գործակալությունների համաձայն` ադրբեջանական բանկերը կանգնած են ռիսկի սահմանին, այս տարվա ընթացքում Ադրբեջանն արդեն 6,7 մլրդ դոլար է կորցրել:

    Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի պետական բյուջեին, ապա այն պռոֆիցիտայինից վերածվել է  դեֆիցիտայինի, իսկ  եկող տարվա բյուջեն անցյալ տարվա պետբյուջեից մոտ 2 անգամ փոքր է սահմանվել:

    Հ.Գ. Այն, որ Ադրբեջանի գրեթե ողջ տնտեսությունը հիմնված է նավթարդյունաբերության վրա, դա փաստ է, այն, որ ադրբեջանական իշխանությունները պատեհ անպատեհ հղում անելով իրենց նավթադոլարային եկամուտներին՝ ամպագորգոռ հայտարարություններ էին անում դա ևս, բայց արդյո՞ք Ադրբեջանը ի վիճակի կլինի մոտ ապագայում էլի «հպարտանալ» իր տնտեսությունով և «վախեցնել» պատերազմով դա արդեն ժամանակը ցույց կտա:

    Սևակ Բաղդասարյան

    Загрузка...