«ՉԻ». Գարեգին Բ-ի անունով «Հայ առաքելական եկեղեցի» ՍՊԸ է գրանցվել

    129

    «Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

    Բանից պարզվում է Հայաստանի պետական ռեգիստրում Գարեգին Բ-ի անունով «Հայ առաքելական եկեղեցի» ՍՊԸ կա գրանցված:

    «ՉԻ» – Հայաստանում իշխող հանրային բարքերի տեսանկյունից այստեղ որեւէ արտառոց բան չկա: Եվ մեզ միայն մի հարց է հետաքրքրում՝ ինչո՞ւ է գրանցվել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն եւ ոչ թե, ասենք, փակ բաժնետիրական ընկերություն: Երկրորդ հարցը, որ մեզ հետաքրքրում է, հետեւյալն է՝ Սաշիկն այդ ՍՊԸ-ում նույնպես փայ ունի՞, թե՞ «Հայ առաքելական եկեղեցին» բացառություն է:

    Ինչ վերաբերում է Գարեգին Բ-ի անունով գրանցված ՍՊԸ-ին, ապա նկատենք, որ Կաթողիկոսն իր բարձրության վրա է մնացել: Նախ՝ այնուամենայնիվ ՍՊԸ է գրանցել, ոչ թե գրանցվել է որպես անհատ ձեռներեց, եւ երկրորդ՝ Հայաստանում է գրանցել եւ ոչ թե օֆշորային գոտում: Իսկական հայրենասիրության հիրավի ուսանելի օրինակ»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում