Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողով

    353

    Նոյեմբերի 2-3-ը «Երևան Էքսպո» կենտրոնում (հասցե` Հ. Հակոբյան 3) տեղի կունենա Հայ-ռուսական միջտարածաշրջանային 4-րդ համաժողովը` «Հայաստան-Ռուսաստան: Եվրասիական տնտեսական միություն: Միջտարածաշրջանային համագործակցության նոր հեռանկարներ» խորագրով:

    Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովներն սկսել են անցկացվել 2011 թվականից` Հայաստանի մարզերի ու Ռուսաստանի ռեգիոնների միջև տարբեր ուղղություններով համագործակցության խորացման ու զարգացման հարցերի քննարկման նպատակով: Երկու երկրների միջև միջտարածաշրջանային մակարդակով առկա է փոխգործակցության մեծ ներուժ, և համաժողովները խնդիր ունեն նպաստել նաև այդ ներուժի բացահայտմանը, միջտարածաշրջանային մակարդակով գործակցության նոր ուղղությունների նախանշմանը, նոր կապերի հաստատմանը:

    Համաժողովները կազմակերպվում են ՀՀ և ՌԴ Նախագահների աշխատակազմերի աջակցությամբ: Մասնակցում են բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական կառույցների ղեկավարներ, ՀՀ մարզերի և ՌԴ ռեգիոնների ղեկավարներ, գործարարներ, փորձագետներ, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի շրջանակում անցկացվում են տարբեր ոլորտներում փոխգործակցության հարցերին նվիրված թեմատիկ քննարկումներ:

    Загрузка...