Պարզվում է աշխարհի ամենաաղքատ նախագահը Խոսե Մուխիկան չէր. Տոմաս Սանկարա (լուսանկարներ)

    289

    Բուրկինա Ֆասոյի նախագահը ապրում էր զինվորական նպաստով (450$), իսկ նախագահի աշխատավարձը՝ ամսեկան 2000$, ուղարկում էր որբերի ֆոնդ: Միայն նրա սպանությունից հետո է պարզ դարձել, որ նրա կարողությունը այդքան էլ մեծ չի եղել: նա ունեցել է մեկ հին «Պեժո» մակնիշի ավտոմեքենա, որը գնել էր միչև իշխանության գալը, մեկը սառնարան, որի սառցարանը չէր աշխատում, 3 կիթառ և 4 հեծանիվ: 

    Նա արգելել է իր աշխատասենյակում օդորակիչ տեղադրել, քանի որ նա ամաչում էր այն մարդկանցից, որորնց հասու չէր այդ շքեղությունը:

    Նրա օրոք վաճառվել են կառավարությանը սպասարկող «Մերսեդես» մակնիշի բոլոր մեքենաները և դրանց փոխարեն գնվել են այդ պահին երկրում ամենամատչելի՝ «Ռենո 5»  մակնիշի մեքենաներ: 

    Սանկարան կրճատել է պաշտոնյաների աշխատավարձերը, արգելել նրանց պահել անձնական վարորդներ: Պաշտոնյաներին ստիպել է հրաժարվել թանկարժեք արևմտյան կոստյումներից և հորդորել օգտվել միայն ազգային արտադրողների արտադրանքից:

    Նրա իշխանության գալուց ընդամենը երեք տարի անց Բուրկինա Ֆասոյում ի սպառ վերացել էր կոռուպցիան, որի մասին փաստել է նույնիսկ Համշխարհային Բանկը:
    2



    3

     

    4

    Загрузка...