Ինտերնետի խափանման պատճառը. «Յուքոմի» պարզաբանումը

    177

    «Յուքոմ» ընկերությունն այդ կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է.

    «Այսօր ժամը 19:00-ի շրջանում Յուքոմի սերվերային կենտրոնում ծագել է էլեկտրականության սնուցման հետ խնդիր, որի պատճառով որոշ ուղղություններով խափանվել է ծառայությունների հասանելիությունը։

    Խնդիրը տևել է մոտ 30-40 րոպե։ Այժմ խնդիրը վերացված է և ցանցի հասանելիությունն ամբողջովին վերականգնված։ Այս պահին ծառայություններն աստիճանաբար վերականգնվում են։

    Հայցում ենք մեր բաժանորդների ներողամտությունը պատճառված անհարմարության համար»։