Առողջ սնունդ. ինչպես կազմակերպել սննդակարգը գրասենյակային աշխատանքի պայմաններում

    140

    Թարմ մրգերն ու բանջարեղենը, ապուրներն ու շիլաները շատ օգտակար են, բայց դրանք հաճախ անհասանելի են նրանց համար, ովքեր ամբողջ օրն աշխատում են գրասենյակում: 
    Ճիտ սնվելու կանոններից մեկը հաճախ ուտելն է և օրվա նույն ժամին: Բայց արի ու տես, որ քո գրաֆիկը թույլ չի տալիս ամեն օր այդ ժամին դադար վերցնել: Որպեսզի հասցնես պատրաստել և ուտել նախաճաշդ, պետք է արթնանալ մի փոքր շուտ, իսկ հետևաբար պետք է պառկել քնելու նույնպես մի փոքր շուտ: Թող նախաճաշը ևս խթան լինի քեզ համար գիշերը շուտ քնելու:
    Կազմում ենք շաբաթվա սննդակարգի ցուցակը:
    Նախաճաշից մինչև ճաշը բավականին մեծ ժամանակ է անցնում, իսկ երկար ժամանակ օրգանիզմը քաղցած թողնել չի կարելի: Դա վնասակար է նյութափոխանակության և ստամոքսի համար: Խորհուրդ ենք տալիս որևէ պատառ, մի փոքրիկ բան թեյի հետ ուտել, որը դու հաստատ կոլեգաների հետ խմելու ես այդ ժամանակամիջոցում:
    Ժամը 16:00-ի շրջանում աշխատունակությունը կտրուկ ընկնում է: Լավ կանեք որևէ թխվածքաբլիթ, քաղցր մի բան ուտել:
    «Ընթրել պետք է 18:00-ից ոչ ուշ» ֆիզիոլոգիայի տեսանկյունից սա շատ սխալ մոտեցում է: Հանգիստ կարող եք ուտել անգամ 21:00-ից հետո, եթե ուշ եք վերադառնում աշխատանքից. կարեւորը՝ դադարեք ուտել քնելուց 3 ժամ առաջ:

    Վրեժ Հովսեփյան