Որքան էլ հարցը նյութական, այնուհանդերձ էական է

    145

    Քիչ առաջ զրուցում էի ավտովթարի զոհերից մեկի հարազատի հետ…
    Տխո~ւր` տխո~ւր պատմություն, որ ոչ վերջ ունի, ոչ` ավարտ… երեք տարեկան երեխա, հղի կին… արտագնա աշխատանքի մեկնած ամուսին, որ գնացել է փող բերի` <երեխայի ծնվելիս ձեռները փող լինի>:
    Որն այդպես էլ չվերադարձավ…
    Ամենը թողնելով անավարտ:
    Այդ թվում եւ կարեւոր մի հարց. գոնե մեզ համար…
    Տղան իր հետ փող էր բերում` իր աշխատանքի փողը…
    Հարազատները չգիտեն` կա? այդ փողը, կվերադարձնեն այն իրենց, թե այն էլ իրենց մատաղված կյանքի նման կկորսվի-կգնա..
    Այդքան թանկ ու անվերադարձ գնով աշխատած այդ փողը…
    Հ.Գ. Ինչ է ասվում այս մասին?: Ինչ են ասում` պատկան մարմինները?… չեք ասի?:
    Որքան էլ հարցը նյութական, այնուհանդերձ էական է:
    Մանակվանդ որ, <Քինգ դե լյուքսը> չի փոխհատուցելու: Պետությունն էլ թաղման ծախսերն է միայն հոգալու:
    -Երեխան էլ ուր որ է` ծնվելու է, որպես անավարտ այս պատմության միակ լուսավոր շարունակություն:
    Հ.Գ. Այո` այո` խոսքը Հրաչ Բադալյանի ընտանիքի մասին է:

    Кармен Давтян