Մեկ օրում բացահայտվել է գողության և խարդախության` 7-ական, յուրացման և խուլիգանության 1-ական դեպք

    419

    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:  Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 12-ը: Բացահայտվել է գողության և խարդախության` 7-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման` 2, յուրացման և խուլիգանության 1-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2  դեպք:  Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 

    Загрузка...