Սողոմոն Քոչարյանը մահացել է

    580

    Ինչպես հաղորդում է NEWS.am-ը` 20 տարվա ազատազրկումից հետո հոկտեմբերի 22–ին դատարանի որոշմամբ պատժի հետագա կրումից ազատված ցմահ բանտարկյալ, Արցախյան ազատամարտի մասնակից, 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանն այս գիշեր մահացել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա մայրը՝ Զինա Քոչարյանը:

    Նշենք, որ Սողոմոն Քոչարյանը գտնվում էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Սրտաբանական բաժանմունքում:

    Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հոկտեմբերի 22-ին, իրանահպատակ ադրբեջանցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանին հիվանդության հիմքով պատժի հետագա կրումից  ազատելու որոշում է կայացրել:

    Նյութի մանրամասները` այստեղ:

    Загрузка...