Հայտնի են սինխրոն լողի ՀՀ առաջնության հաղթողների անունները (լուսանկարներ)

    548
    2015 թվականի նոյեմբերի 6-8-ը Երևանի «Ակվալենդ» մարզա-առողջարանային համալիրի լողավազանում անցկացվել է սինխրոն լողի ՀՀ առաջնությունը, որին մասնակցել են 20 մարզուհիներ:  
    Զուգալող ծրագրում հաղթել է Սրբուհի Մարտոյան-Մերի Մարտոյան զույգը, 2-րդ տեղն է գրավել Միլենա Արսենյան-Սուսաննա Աֆյան զույգը, իսկ 3-րդ տեղը՝ Մերի Գաբրիելյան-Մարիամ Անդրեասյան զույգը:
    Մենալող ծրագրում չեմպիոնուհու կոչումը նվաճել է Մերի Մարտոյանը, երկրորդ հորիզոնականում Միլենա Արսենյանն էր, իսկ երրորդում՝ Սուսաննա Աֆյանը: 
    Բոլոր մրցանակակիրների անձնական մարզիչն է սինխրոն լողի ՀՀ հավաքական թիմի գլխավոր մարզիչ Անահիտ Թավրիզյանը:
    5
    սպորտ
    3
    Загрузка...