Եթե Աշոտյանը քիչ «լաչառություն» անի, նրա թոք-շոուն կարելի է հաջողված համարել

    317

    Հանգստյան օրերին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի թոք-շոուն դիտելու հնարավորություն ունեցա: Ընդհանուր առմամբ գաղափարը լավն է, սակայն հաղորդման ընթացքում Արմեն Աշոտյանը մերթընդմերթ մոռանում էր, որ ինքը հանդես է գալիս հաղորդավարի դերում և հուզական պոռթկումներ էր ունենում հօգուտ Հանրապետական կուսակցությանը: 
    Աշոտյանն ակնհայտ աչառություն էր դրսևորում Արմեն Մարտիրոսյանի պատասխանների նկատմամբ և ավելորդ էմոցիա դնում զրույցում: Մարտիրոսյանին ուղղված հարցերից մեկը տալու ընթացքում Աշոտյանն այնքան բարձրացրեց ձայնը, որ սկսեց բղավել ընդդիմադիր գործչի վրա: Արմեն Մարտիրոսյանն, իհարկե, իրեն բնորոշ հանգստությամբ կարողանում էր զսպել հաղորդավար Աշոտյանին, բայց միևնույնն է ճնշումը վերջինիս նկատառմամբ ակնհայտ էր: Հաղորդման նպատակը հասարակությանը կողմնորոշելն է, իսկ ավելորդ հուզականությունը կարող է լուրջ խանգարող գործոն հանդիսանալ այդ հարցում: Ուստի, եթե Արմեն Աշոտյանին հաջողվի կառավարել սեփական հույզերն ու քիչ «լաչառություն» անի, ապա հաղորդումը դիտելն ավելի հաճելի ու օգտակար կդառնա:

    Мамули Хоснак

    Загрузка...