Երիցյանն իրականում 2 միլիոնից ավելի աշխատավարձ է ստանում.նա ստել է՞

    581

    ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն, այսօր խորհրդարանին ներկայացրեց մի նախագիծ, որով առաջարկում էր եւս մեկով ավելացնել իր տեղակալների թիվը: Ջավադյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ունի ընդամենը մեկ տեղակալ` Ներսես Երիցյանը, ով եթե գործուղման է լինում, իսկ ինքը` վատառողջ, ապա կարեւորագույն որոշումներ Կենտրոնական բանկը ընդունել չի կարող: Այլ կերպ ասած ըստ Ջավադյանի, իրեն պետք է եւս մեկ «օգնող ձեռք»: Ապա Ջավադյանին, որոշ հարցեր ուղղեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Մասնավորապես պատգամավորին հետաքրքրում էր, թե որքա՞ն աշխատավարձ է ստանալու նոր տեղակալը: Ի պատասխան Ջավադյանն ասել էր, թե ստանալու է այնքան, ինչքան Ներսես Երիցյանը, իսկ թե որքան աշխատավարձ է ստանում Երիցյանը, ԿԲ ղեկավարն այդպես էլ հիշել չէր կարողացել:

    Ավելի ուշ Ներսես Երիցյանը ի պատասխան Xnews.am-ի լրագրողի, թե որքա՞ն է կազմում ձեր ամսական աշխատավարձը, ասել էր, որ ստանում է 1 միլիոն 300 հազար դրամ աշխատավարձ:

    Սակայն, Ներսես Երիցյանի աշխատավարձն իրականում 2 միլիոնից ավելի է: Xnews.am-ն ուսումնասիրել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին` Ներսես Երիցյանի ներկայացրած հայտարարագիրը: Համաձայն այդ հայտարարագրի, ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի մեկ տարվա աշխատավարձը կազմում է 25,790,467.00 դրամ: Այլ կերպ ասած ՆԵրսես Երիցյանը ամսական ստանում է ավելի քան երկու միլիոն դրամ աշխատավարձ: 

    http://ethics.am/hy/declarations-registry/id=7177/

    Մինչդեռ  Ներսես Երիցյանը հայտարարում է, որ ստանում է1 միլիոն 300 հազար դրամ աշխատավարձ: ԱԿնկալում ենք, որ ԿԲ –ն կներկայացնի համապատասխան պարզաբանումներ: Իսկ այս պահին կարող եք արձանագրել, որ Ներսես Երիցյանը կամ ստել է, կամ նա այլ աշխատանք էլ ունի:

    Փայլակ Ֆահրադյան

    Նյութի աղբյուր՝ xnews.am

    Загрузка...