«168 ժամ». Ինչո՞ւ էր Հայաստան ժամանել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը

    121

    «168 ժամ» թերթը գրում է. «Ինչո՞ւ էր Հայաստան ժամանել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Ոչ երեկ Երեւանում կայացած նրա հանդիպումների մասին պաշտոնական հաղորդագրություններում, ոչ էլ մամուլի ասուլիսում հնչած հայտարարություններում այդ հարցի պատասխանը, բնականաբար, չտրվեց: Նրա այցելության հետ կապված փորձագիտական, քաղաքական շրջանակներում քննարկվում են բազմաթիվ, հաճախ հակադիր ու իրարամերժ կարծիքներ, որոնց, սակայն, միավորում է այն, որ Լավրովը Հայաստան էր եկել ինչ-որ լուրջ առաքելությամբ՝ Հայաստանի իշխանությանն ինչ-որ բան համոզելու/պարտադրելու կամ Հայաստանից ինչ-որ զիջում ստանալու/կորզելու համար:

    Լավրովի այցին նախորդած ու դրա ընթացքում հնչող այս գնահատականներն ու կարծիքները լավագույնս ցույց են տալիս հայ-ռուսական հարաբերությունների իրական որակը, ավելի ճիշտ՝ դրանցում որակի բացակայությունը: Խոսքը «թղթով» Հայաստանի ռազմավարական դաշնակից երկրի արտգործնախարարի այցի մասին է, որը նորմալ պայմաններում կամ պետք է ընդունվեր՝ որպես աշխատանքային, ընթացիկ այցելություն, կամ, ավելի լավ սցենարով՝ որպես հայ-ռուսական հարաբերություններում որեւէ դրական տեղաշարժ արձանագրելու, երկու երկրների, այդ թվում՝ Հայաստանի շահերից բխող պայմանավորվածություններ ձեռք բերելուն ուղղված այց:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: