Նոյեմբերի 11-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

    335

    ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

    Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

    Ձյուն է տեղում Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում:

    Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 34-րդ կմ-ում  և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ:

    Վարդենյաց լեռնանցքում, Վայք-Սիսիան ավտոճանապարհին առկա է մերկասառույց:

    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն կախված եղանակային պայմաններից` անցակետը ժամանակ առ ժամանակ կարող է փակվել:

    Загрузка...