Մի հերթական դրվագ՝ Իսրայելում ընթացող «Դանակային ապստամբությունից» (տեսանյութ)

    579

    Ներկայացվող տեսանյութում ֆիքսված է նախօրեին Իսրայելում «Դանակային ինթիֆայի» շրջանակներում արձանագրված 3 ահաբեկչական հարձակումներից մեկը: Միջադեպը տեղի է ունեցել Երուսաղեմում, տրամվայում, որտեղ ընդամենը 11 և 14 տարեկան պաղեստինցի եղբայրները դանակով հարձակվում են վագոնում իր աշխատանքային պարտականություններն իրականացնող անվտանգության աշխատակցի վրա և միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնում նրան: Վիրավոր իսրայելցին, ի պատասխան, կրակում է պաղեստինցիների վրա և վիրավորում 11-ամյա դեռահասին, իսկ նրա եղբայրը փորձում է փախուստի դիմել, սակայն կանգնեցվում է ուղևորների կողմից և հանձնվում ոստիկանությանը:
    Այս իրավիճակն Իսրայելում շարունակվում է արդեն շուրջ 40 օր, երբ տարբեր տարիքի պաղեստինցիները երկրի տարբեր բնակավայրերում և հատկապես Երուսաղեմում սուր կտրող միջոցներով անակնկալ կերպով հարձակվում են Հրեական պետության՝հիմնականում անվտանգության բնագավառի աշխատակիցների, երբեմն ուղղակի շարքային հրեա քաղաքացիների վրա՝ հասցնելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ. այդ հարձակումները շատ հաճախ կյանքի գին են ունենում պաղեստինցիների համար, այդուհանդերձ, դադարեցնել նրանց գործողություններն իսրայելական իշխանություններին դեռևս չի հաջողվում… 
    «Ալ-Կուդսի» (Երուսաղեմ) կամ «Դանակային ինթիֆադայի» հետևանքով ցայժմ զոհվել է շուրջ 1 տասնյակ իսրայելցի և 6 տասնյակ պաղեստինցի:

    Armen Petrosyan

     

     

     

     

     

    Загрузка...